Հասարակություն
«14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից». Գևորգ Դերձյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա աղջիկը ևս դուրս գրվեց։ Առողջություն մյուս տուժածներին։ Շնորհակալություն բժշկական թիմին»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։ Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։
|
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հզոր պայթյուն՝ Կատարի գազի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ
Լայնածավալ խափանումներ X-ում
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0