
Թայվան ուղևորությունն անձամբ Փելոսիի որոշումն է եղել․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի գործողությունները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո մտահոգիչ են, սակայն ինքը Պեկինից «սխալ» գործողություններ չի ակնկալում։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Չեմ կարծում, որ նրանք սխալ բան կանեն», - լրագրողներին ասել է Բայդենը։ Նա նշել է, որ մտահոգված է Փելոսիի այցին ի պատասխան Չինաստանի քայլերով, սակայն չի անհանգստացել դրանցից։
Բայդենը չի մեկնաբանել ուղևորությունը՝ ասելով, որ որոշումը կայացրել է անձամբ Փելոսին։
Փելոսիի այցը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցն էր Թայվան 1997 թվականից ի վեր: