Հայտնի է, թե ով է հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը

Օգոստոսի 7-ին հանկարծամահ եղած ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ Նա ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս տղա։

 

NEWS.am-ի հետ զրույցում Արշալույս Հովհաննիսյանի ազգականը պատմեց, որ Արշալույսն ավելի քան 15 տարի ծառայության մեջ էր, մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին։

 

«Մի քանի օր առաջ էր հերթապահության գնացել, նախքան գնալը ճնշում ուներ, սրտի զարկերը շատ էին, բայց կարգավորվեց վիճակն ու գնաց, բայց թե ինչ է եղել այնտեղ չգիտենք։ Արշալույսը գիշերն արթնացել է, հետո նորից քնել, ինքը խոհարար էր, պետք է վաղ արթնանար, բայց իրեն արթնացրել են ու հասկացել, որ մահացած է»,– ասաց Արշալույսի ազգականը։

 

Ավելի վաղ հաղորդել էինք,  որ օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ