
Երբվանի՞ց է Սառցասարը ադրբեջանական վերահսկողության տակ. 24News

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Սառցասար (Բուզդուխ) լեռը դեռեւս 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով է անցել ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնեց 24News-ի աղբյուրը։
Օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից «իրականացված ճշգրտումնեըի արդյունքում Բուզդուխ լեռը և հարակից բարձունքները անցել են ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո»։
Արցախի պաշտպանության բանակը պաշտոնապես ո՛չ հաստատել, ո՛ չ հերքել է բարձունքներ կորցնելու մասին տեղեկատվությունը։
Լրատվականը փորձել է կապ հաստատել ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանի հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան։
Սառցասարը գտնվում է Մարտակերտի շրջանի Չափար գյուղի մոտակայքում։
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը, որը նույնիսկ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ տեղյակ չէ Սառցասարից, հրաժարվեց հարցերի պատասխանել։ Իսկ վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի հետ 3-րդ փորձից կապ հաստատելուց հետո վերջինս ասել է, որ ժամանակ չունի հարցերին պատասխանելու։