Չինաստանը երկարաձգել է Թայվանի շրջանում զորավարժությունները

 Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը երկուշաբթի կշարունակի զորավարժությունները Թայվանի շուրջ ջրային և օդային տարածքներում։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ նշվում է Չինաստանի զինված ուժերի մարտական հրամանատարության արևելյան գոտու հայտարարության մեջ։ 

«Օգոստոսի 8-ին մարտական հրամանատության արևելյան գոտին կշարունակի համատեղ զորավարժությունները Թայվանի շուրջ ջրային և օդային տարածքներում»,- ասված է հայտարարության մեջ։ 

Համաձայն փաստաթղթի՝ մշակվում են հականավակային պաշտպանության կազմակերպումը և ծովում հարձակողական գործողություններ։ 

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտին արդեն երկրորդ օրն է, ինչ երկարացնում է զորավարժությունների ժամկետները։ 

Հիշեցնենք, որ Չինաստանի զինված ուժերը օգոստոսի 4-ից լայնամասշտաբ զորավաժություններ են սկսել Թայվանի շուրջ վեց ավազաններում՝ կիրառելով նաև հրթիռներ։ Դրանք պետք է ավարտվեին կիրակի առավոտյան, սակայն ավելի ուշ երկարաձգվել են։ Զորավարժությունները սկսվել էին Թայբեյ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից մեկ օր անց, ինչը կտրուկ սրել էր իրավիճակը տարածաշրջանում և չին-ամերիկյան հարաբերություններում։

Քաղաքականություն

Պատահարներ