ԱՄՆ-ը ճգնաժամ է ստեղծում, հետո դրա համար մեղադրում է ուրիշներին․ ու՞մ է մեղադրում Պեկինը

ԱՄՆ-ն ինքն է ստեղծում ճգնաժամը, այնուհետև փորձում է արդարացնել իր սխալ հայտարարություններն ու գործողությունները, խեղաթյուրել փաստերը և պատասխանատվությունը գցել ուրիշների վրա, Պեկինը դեմ է դրան: Այս մասին ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 


«Միացյալ Նահանգներն ամբողջությամբ սադրել և միանձնյա ստեղծել է Թայվանի նեղուցում առկա լարված իրավիճակը, և այդ պատճառով ամերիկյան կողմը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի լուրջ հետևանքների համար»,- ասել է Ու Ցյանը։


Նա նշել է, որ Չինաստանը ավելի վաղ հայտնել էր իր  դիրքորոշումը Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների վերաբերյալ, և երկու երկրների զինված ուժերը, ինչպես նաև Թայվանի հիմնախնդրի առնչությամբ մեկնաբանություններ են արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի այցի կապակցությամբ։ 

 

«Չինաստանի համապատասխան հակաքայլերը դարձել են անհրաժեշտ նախազգուշացում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Թայվանի սադրանքներին, և պետական ​​ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունը լիովին արդարացի է և տեղին»,- ընդգծել է նա։

 

Ու Ցիանը հավելել է, որ «ԱՄՆ-ը մի կողմից ստեղծում է ճգնաժամ, իսկ մյուս կողմից՝ կրկնում է այն վերահսկելու և կառավարելու անհրաժեշտությունը, իրենք արդարացումներ և ծածկույթ են փնտրում իրենց սխալ հայտարարությունների ու գործողությունների, իրենց սադրանքների համար։ Նրանք նույնիսկ հասարակական աժիոտաժ են ստեղծում, խեղաթյուրում են փաստերը և փորձում են պատասխանատվությունը փոխել, Չինաստանը կտրականապես դեմ է դրան»:

Քաղաքականություն