Հասարակություն

Ադրբեջանցիները սկսել են արցախահայերին կեղծ լուրեր ու սպառնալիքներ ուղարկել. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները սկսել են արցախահայերին կեղծ լուրեր ու սպառնալիքներ ուղարկել. ԱՀ ԱԱԾ

 Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի Հանրապետության քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում և փորձում խուճապ տարածելով՝ վախի մթնոլորտ ստեղծել։ 

ԱԱԾ-ի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ իրենք համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: 

«Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ կամ սպառնալիքներ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250