ԱՄՆ-ից Թայվանին զենք մատակարարելու մասին օրինագիծ կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետականները մտադիր են օրինագիծ ներկայացնել՝ «Լենդ լիզ», որով առաջարկում են նախագահին տալ Թայվանին զենք և տեխնիկա տրամադրելու լիազորություն, -հայտնում է Fox News-ը։
«Թայվանը պետք է իմանա, որ Միացյալ Նահանգները կաջակցի իրեն պաշտպանական մատակարարումներով, այդ թվում՝ սպառազինությամբ և տեխնիկայով, անկախ նրանից, թե ինչ է ասում Չինաստանի կոմունիստական կուսակցությունը», - ասել է սենատոր Բլեքբերնը:
Հիշեցնենք, որ մայիսին նախագահ Բայդենը ստորագրեց Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրինագիծը:
«Լենդ լիզ» ծրագիրը Միացյալ Նահանգների կողմից կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նացիստական Գերմանիայի դեմ պայքարում ներգրավված երկրներին աջակցելու համար: «Լենդ լիզի» ակտը հաստատվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 1941 թվականին և ստորագրվել նախագահ Ռուզվելտի կողմից։ «Լենդ լիզի» միջոցով ԱՄՆ-ը կարողացավ օգնություն տրամադրել նացիստական Գերմանիայի դեմ պայքարում ներգրավված երկրներին՝ առանց բարդ բյուրոկրատական խոչընդոտների:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է հրամայել Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը բարձրաստիճան զինծառայողների հետ հանդիպմանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նախագահությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Հասանովը...
Ադրբեջանը, գտնվելով չեզոք կարգավիճակում, ավիառումբներ է մատակարարել Ուկրաինա. Баграмян 26
Բաքուն Կիևին մատակարարում էր QFAB-250 LG կառավարվող ռումբեր։ Նման տեղեկություն է հրապարակել իրաքյան Sabereen News Տելեգր...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի ինքնաթիռը օդ է բարձրացել. ուղղությունն ու նպատակը հայտնի է
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռն օդ է բարձրացել Էնդրյուս ռազմաօդային...
Մեծ Բրիտանիայում ամպագոռգոռ հայտարարություն են արել Վլադիմիր Պուտինի վերաբերյալ
Մեծ Բրիտանիայում ամպագոռգոռ հայտարարություն են արել Վլադիմիր Պուտինի վերաբերյալ: Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիր...