
Ինչու է ՊՆ պատվիրակությունը մեկնել Հնդկաստան. մանրամասներ. India Narrative

India Narrative լրատվամիջոցը ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության՝ Հնդկաստան կատարած հունիսյան այցի որոշ մանրամասներ:
️Հրապարակման համաձայն՝ պատվիրակությունը ժամանել է ծրագրված գնումների ցանկով, թեև դրա բովանդակության մասին քիչ բան է հայտնի, սակայն հաստատվել է, որ անօդաչու թռչող սարքերն աչքի են ընկել ցուցակում։
Նշվում է, որ Հայաստանն առաջին անգամը չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի նկատմամբ։ 2020 թվականին հանրապետությունը 40 միլիոն դոլարի գործարք է կնքել Հնդկաստանի հետ՝ հնդկական արտադրության SWATHI հրետանային դիրքի հայտնաբերման չորս ռադարների մատակարարման համար։
Այդ ժամանակից ի վեր Հայաստանի պաշտպանական կարիքները երկրաչափական աճ են գրանցել:
«Ղարաբաղի պատերազմը մեզ ստիպեց վերանայել մեր պաշտպանության կարիքները», - կայքը մեջբերում է հայ պաշտոնյայի մասին, ով խնդրել է անանուն մնալ:
Բացի դա, նշվում է, որ Հնդկաստանը Հայաստանին տեսնում է ոչ միայն որպես բարեկամ, այլեւ լավ հակակշիռ Թուրքիային, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատկապես ռազմատենչ է եղել Քաշմիրի հարցում։
Հրատարակությունն ընդգծում է Հայաստանի ռազմավարական դիրքը և նշում, որ երկիրը կարող է ռազմավարական կարևոր գործընկեր դառնալ Հնդկաստանի համար պաշտպանության, ներդրումային առևտրի ոլորտում։