Հասարակություն

ԱՄՆ զինուժի Սիրիայում գտնվելը միջազգային նորմերի խախտում է. Շոյգու

ԱՄՆ զինուժի Սիրիայում գտնվելը միջազգային նորմերի խախտում է. Շոյգու

 ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի իր պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Զինված ուժերի Սիրիայում գտնվելը միջազգային նորմերի խախտում է անվանել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

 

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը Աքարի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ ամերիկացի զինվորականներն արդեն երկար ժամանակ գտնվում են Սիրիայի տարածքում:

 

«Միացյալ Նահանգների զբաղեցրած բազաներում, օրիանակ՝ Էթ Թանֆում, ընթանում է ահաբեկչական կազմավորումների զինյալների պատրաստում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը, որոնք ԱՄՆ-ն սահմանել է Սիրիայի պաշտոնական կառավարության դեմ: Նրա խոսքով` այդ սահմանափակումները խորացնում են երկրում ծանր հումանիտար իրադրությունը:

Միևնույն ժամանակ, ամերիկացի զինվորականները գրավել և վերահսկում են Սիրիայի այն շրջանները, որտեղ ապօրինաբար արդյունահանում են ածխաջրածիններ և փաստացի յուրացնում են այդ երկրի օգտակար հանածոները:

 

Շոյգուն Աքարի հետ զրույցում նշել է Սիրիայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը: Երկու երկրների գերատեսչություններն այդ խնդիրը մշտապես քննարկում են տարբեր մակարդակներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250