Հասարակություն
Տղամարդուն սանավիացիայի ուղղաթիռով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան
Ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի ԲԿ հոսպիտալացված տղամարդը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան:
ԲԿ-ից հայտնում են, որ հուլիսի 20-ին, գլխի եւ կրծքավանդակի փակ վնասվածքներով, աջ կոնքազդրի հոդախախտ ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 1978թ-ին ծնված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ հարազատների՝ վնասվածքն ստացել է շինաշխատանքներ կատարելու ժամանակ:
Անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, տրամադրվել անհրաժեշտ բուժօգնություն, միացվել արհեստական շնչառության սարքին:
Իրականացվել է պլեւրալ ծոցերի դրենավորում, վիճակը կայունացվել է:
Այսօր առավոտյան սանավիացիայի ուղղաթիռով տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ ու ձեռնամարտ է սկսվել
Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ խոսնակ
Պաշտպանության նախարարությունը` Ադրբեջանից տարածված հայտարարության մասին
«Երեխեքին տարել, կանգնացրել են ԱԹՍ-ների տակ». զոհված զինծառայողների ծնողները՝ ՊՆ շենքի մոտ են
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0