Հասարակություն
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen Tuareg-ն ու ՎԱԶ 2108-ը. կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Երևան-Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում, բախվել են Volskwagen Tuareg և ՎԱԶ 2108 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։
Բախման հետևանքով 08-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Արագածավանում թուրքեր չկան, գերիներ էլ չեն վերցրել. Արագածոտնի մարզպետը հերքում է
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է ՌԴ-ի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին. իրանցի պաշտոնյա
Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտ ադրբեջանցիները հողային աշխատանքներ են սկսել. Caucasus Heritage Watch
Euronews-ը և CNN-ը զբոսաշրջիկներին հրավիրում են Հայաստան
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0