Քաղաքապետարանը` մետրոպոլիտենի մասին

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների ժամանակավորապես դադարեցնելու համար: 
 

Քիչ առաջ Auroranews-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց, որ Մետրոպոլիտենի բոլոր կայարանները դեռևս փակ են, ԱԻՆ աշխատակիցները տեղում աշխատանքներ են կատարում։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Երևանի մետրոպոլիտենի կայարանների բոլոր մուտքերը փակ են: Այդ մասին Auroranews.am-ի հետ զրույցում հայտնել էր Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ  Տաթև Խաչատրյանը: Նա նաև նշել էր, որ ուղևորները տարհանվել են մետրոյի տարածքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգի պատճառով: 

«Բոլոր կայարանների մուտքերն են փակ: Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չեմ կարող»,-նշել էր նա՝ հավելելով մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

 

Քաղաքականություն