ԱՄՆ դեսպանատունը` խուճապ առաջացրած հայտարարության մասին

 Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ: Պարզաբանումը տարածվել է դեսպանաան հայտարարությունից հետո, ըստ որի՝ դեսպանատունը կամավորներ է փնտրում ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։ 

ԱՄՆ դեսպանատան պարազաբնումը ստորև. 

«Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ (https://am.usembassy.gov/clo-message-us-citizens/)։ 

Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ 

Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»։

Քաղաքականություն