ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգեզուրում մուֆլոններ են տեսել

«Զանգեզուր» պետական արգելավայրում կրկին հայկական մուֆլոններ են երևացել։ 
Այս մասին հայտնում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը` հավելելով, որ մուֆլոններին հնարարավոր է եղել դիտարկել ու նկարահանել 2022 թվականի հուլիսի 14-ին, երբ ՀՀ շրջակամիջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը ՊՈԱԿ–ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել էր արգելավայր։ 
Տեսանյութում մուֆլոնները վազվզում են Սյունիքի անտառներում ու մրցում միմյանց հետ` պոզերով հարվածելով իրար։ 
Հայկական մուֆլոնը գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում` որպես վտանգված տեսակ։

Քաղաքականություն

Պատահարներ