ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական թեման ժամեր անց Թբիլիսիում կայանալիք հանդիպումն էր Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև:

 

Ղարիբաշվիլին ընդգծել է դրական երկխոսություն ունենալու կարևորությունը, հայտնում են Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունից:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության ու երկկողմ առևտրի բնագավառներում:

 

Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Վրաստանի կառավարության ղեկավարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել են, որ կարևոր է համատեղ ջանքեր գործադրել մարտահրավերներին դիմակայելու համար՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը:

Քաղաքականություն

Պատահարներ