ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը կրկին օդային «ձեռքսեղմում է արել»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին օդային «ձեռքսեղմում է արել» այս անգամ՝ Իսրայելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

 

Հիշեցնենք, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամը և մատակարարման շղթաների խաթարումը վիրտուալ գագաթնաժողովի հիմնական թեմաներից էին, որին հուլիսի 14-ին մասնակցում էին Իսրայելի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Միացյալ Նահանգների ղեկավարները։ 

 

Ջո Բայդենը, ով այժմ գտնվում է Երուսաղեմում, հանդիպել է նաև Իսրայելի նախագահի և վարչապետի հետ։

 

ԱՄՆ նախագահը պատրաստվում է հուլիսի 15-ի առավոտն անցկացնել Պաղեստինում։

Քաղաքականություն

Պատահարներ