ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը խոշոր գումար են հայտնաբերել

Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը հայտնաբերել և ոստիկանությանն են փոխանցել ավելի քան 17,8 մլն ռուփի (49,1 հազար դոլար)։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով GotaGoGama շարժման Twitter-ում արած գրառումը:

 

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։ Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Նախագահ Գոտաբայա Ռաջապակսային տարհանել են, ըստ լրատվամիջոցների` նա ինքնաթիռով հեռացել է երկրից։

Բացի այդ, ըստ տեղական ԶԼՄ-ների, Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնց կասկածում են վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեի տունը հրկիզելու մեջ:

Քաղաքականություն