ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ Իտալիայում․ հարյուրավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից

Սև ծուխը պարուրել է Իտալիայի մայրաքաղաքը՝ հրդեհ է բռնկվել Centocelle տարածքում, որտեղ գտնվում են հայտնի հեռուստատեսային ստուդիաներ: Ականատեսները միջադեպից կադրեր են տարածում սոցիալական ցանցերում։ 

 

Տեղական հրապարակումների համաձայն՝ նախօրեին հրդեհը պատել է մեքենաների ապամոնտաժման ծառայության շենքը և սկսել է արագ տարածվել ուժեղ քամու պատճառով։  Բնակիչները հայտնել են հրդեհի հետևանքով առաջացած մի շարք պայթյունների մասին: Ոմանք պնդում են, որ հրդեհը սկսվել է թաղային այգում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Հրդեհի արագ տարածման պատճառով մոտակա տների բնակիչները տարհանվել են՝ նրանց տեղավորել են ժամանակավոր կացարաններում։

Քաղաքականություն