ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջոնսոնի աջակիցը միջնամատ է ցույց տվել, որից հետո նշանակվել կրթության նախարար
Ջոնսոնի աջակից Անդրեա Ջենկինսը, ով Դաունինգ սթրիթում ցուցարարներին միջնամատ էր ցույց տվել, դարձել է Մեծ Բրիտանիայի կրթության նոր քարտուղար, հայտնում է The Independent-ը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է դեպքից մեկ օր անց։
«Որովհետև «բրիտանական կրթությունը» վաղուց մեմ է», - մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել։