ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում ուխտագնացությունն ավարտվել է ողբերգությամբ. առնվազն 15 մարդ Է զոհվել, շատերն անհետ կորել են
Հնդկաստանում Ամարնաթխ քարանձավային տաճարի ուխտագնացությունն ավարտվել է ողբերգությամբ: Առնվազն 15 մարդ Է զոհվել, մոտ 15 հազար մարդ տարհանվել է, շատերը անհետ կորել են:
Բանն այն է, որ երկրում տեղատարափ անձրեւներ են տեղացել, դրանք հանկարծակի ջրհեղեղի պատճառ են դարձել։ Ողջ ջրի հոսքը, որը կուտակվում է քարայրում, դուրս է հորդել՝ ճեղքելով սառցակալած մուտքը։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները անմիջապես դեպքի վայր են ժամանել հատուկ բրիգադներ: Փրկարարական գործողությունները շարունակվում են:
Նշվում է, որ ուխտագնացությունը դեռ երկու տարի առաջ չեղարկվել էր պանդեմիայի պատճառով. մինչ այժմ սա առաջին երթն էր այդ ժամանակից ի վեր: