ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահը ստիպված է եղել փախչել. Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, նա ստիպված է եղել փախչել ցուցարարների ագրեսիվ ամբոխից։

 

Բողոքի ակցիաներն այստեղ սկսվել են երկրի պատմության մեջ ծանրագույն տնտեսական ճգնաժամի պատճառով: Վերջերս Շրի Լանկայի իշխանությունները դեֆոլտ էին հայտարարել։

 

Զանգվածային բողոքներից մի քանի օր առաջ Շրի Լանկայի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ֆինանսական օգնության համար:

Քաղաքականություն