ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ կարող է լինել, երբ հրավառությունը սխալ վայրում են անում․ պատահար՝ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ հրավառությունը դժբախտության է վերածվել: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ԱՄՆ-ում տոնկատարության ժամանակ նման միջադեպեր շատ են եղել։ 

 

Տեսակադրերում երևում է, որ ընտանիքը հրավառությունը կազմակերպել է սեփական տան բակում։ Պայթուցիկ միջոցների սխալ կիրառման հետևանքով տուժել են ընտանիքի անդամներ։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն այս պահին չի հաղորդվում։ 

 

Հավելենք, որ ԱՄՆ անկախության օրը հարթ չի անցել։ Ֆիլադելֆիայում ԱՄՆ անկախության օրվան նվիրված հրավառության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել՝ վիրավորելով երկու ոստիկանի։  Այդ մասին հուլիսի 4-ին հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ականատեսներին:

Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը կայուն է:

Հրաձգություն է տեղի ունեցել նար ամերիկյան Հայլենդ Պարկ քաղաքում ԱՄՆ Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ: Կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 24 մարդ տուժել է:

 

 

Քաղաքականություն