ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դատարանները ՀՀ-ում բռնաբարվում են, մարդկանց` ապօրինի կալանավորում». Մանուկյանը մեղադրեց ԵՄ-ին
Դատարանները բռնաբարվեցին, մարդկանց ապօրինի կալանավորեցին` դուք լռեցիք. ամո´թ; Այս մասին այսօր` ԵՄ դեսպանատան մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նշենք` «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ:
Ավելի ուշ «Դիմադրություն» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվեցին Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: