Եղանակը` առաջիկա շաբաթվա համար

 Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 
 
Կեսօրից հետո Սյունիքում և Արցախում, հուլիսի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 
 
Հուլիսի 5-7-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ 
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: 
 
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Քաղաքականություն