
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի կողմից Բելգորոդին կանխամտածված հարված հասցնելու մասին

Կիևը բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով դիտավորյալ հարված է հասցրել Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան։ Այս մասին լրագրողներին ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով, հարվածները հասցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ից մինչև 03:30-ը «Տոչկա-Ու» հրթիռներով՝ կասետային զինամթերքով և «Ту-143 Реис» անօդաչու սարքերով։
«Ուզում եմ ընդգծել, որ այդ հրթիռային հարձակումը նպատակաուղղված էր ծրագրված և իրականացվել է ռուսական քաղաքների խաղաղ բնակչության դեմ»,- ասել է Կոնաշենկովը։