Հայտնի է խոզի սիրտ փոխպատվաստված հիվանդի մահվան պատճառը

Հունվարին 57-ամյա Դեյվիդ Բենեթը խոզի սրտի փոխպատվաստման ենթարկվեց։ Մի քանի ամիս անց տղամարդը մահացել է։ Դիահերձման արդյունքում հնարավոր է եղել պարզել, որ նրա մահվան պատճառը սրտի մկանի կոշտացումն է, ինչի հետևանքով այն չի կարողացել նորմալ գործել։ Բացի այդ, փոխպատվաստված օրգանում հայտնաբերվել է խոզի ցիտոմեգալովիրուս։ Առաջիկա վիրահատություններում մասնագետները նախատեսում են ուժեղացնել դոնորական օրգանների վարակների վերահսկումը:
Հիշեցնենք՝   սրտի փոխպատվաստումից հետո Դեյվիդ Բենեթի մահվան մասին  հաղորդվել էր մարտին: Վիրահատությունից հետո հիվանդը ապաքինվել էր: Մահվանից մի քանի օր առաջ նրա վիճակը սկսեց արագորեն վատանալ։

Քաղաքականություն