ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային բողոքի ակցիա` Ուզբեկստանում. որն է պահանջը
Ուզբեկստանում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել: Պատճառը` սահմանադրական բարեփոխումներն են, որոնք վերացնում են երկրի ամենամեծ շրջանի՝ Կարակալ-պակստանի ինքնավարությունը։ Եթե սահմանադրական փոփոխություններն վերջնականապես ընդունվեն, ապա այս բնակավայրը կկորցնի Ուզբեկստանից անջատվելու իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք տեղի թելեգրամյան ալիքները:
Այսօր ընդդիմության առաջնորդ, փաստաբան Թաժիմուրատովը հայտարարեց, որ իշխանությունների հետ պայմանավորվել է հուլիսի 5-ին խաղաղ հանրահավաք անցկացնելու մասին։ Այս հայտարարությունից հետո նրան իր ընտանիքի հետ միասին քաղաքացիական հագուստով անձինք տարել են անհայտ ուղղությամբ։ Ժողովուրդը ինքնաբուխ սկսեց դուրս գալ փողոց՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդին։ Մարդկանց բազմությունը ցրելու համար բերվել են ոստիկանության մեծաթիվ ուժեր:
Ավելի ուշ ցուցարարներին հաջողվեց հասնել ընդդիմադիր քաղաքական գործիչի ազատմանը:
Ուզբեկստանի լրատվամիջոցներն չեն լուսաբանում տեղի ունեցողը: Տեսանյութերը հայտնվել են թելեգրամյան ալիքներում: