ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թքած ունենք ձեր վրա». ցուցարարները հեռացան` խորհրդարանի մոտ թողնելով Բերձորի լուսանկարներ

 Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հեռացան՝ խորհրդարանի մոտ թողնելով Բերձոր քաղաքի լուսանկարները: «Սա Հայաստանի և հայության առաջնային օրակարգն է, որը որպես խորհրդանիշ թողնում ենք այստեղ»,- հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ Սևակ Նազարյանը: 

«Թքած ունենք ձեր վրա էլ, ձեր քվեարկության վրա էլ»,- ասաց նա՝ կոչ անելով հավաքվել Ֆրանսիայի հրապարակում՝ այսօր ժամը 19:30-ին: 

Հիշեցնենք՝ քաղաքացիներն ԱԺ շենքի մոտ բոյկոտում էին ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից զրկելու ՔՊ-ի որոշումը:

Քաղաքականություն