Էրդողանը մտադիր է հզորացնել բանակն այնքան, մինչև այն դառնա աշխարհում ամենաուժեղը

Թուրքիան կշարունակի հզորացնել իր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ այն չի դարձել աշխարհում ամենաուժեղը: Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա ընդգծել է, որ իշխանությունները կշարունակեն հատուկ ուշադրություն դարձնել երկրի զինված ուժերի (ԶՈՒ) ռազմական ներուժի զարգացմանը։ Այս մասին գրում  է Life. ru-ն:
 

«Վերջին վեց տարիների գործողությունների հաջողությունները բոլոր հիմքերն են տալիս Թուրքիայի զինված ուժերը ներառել աշխարհի ամենաուժեղ բանակների շարքում: ... Մենք շարունակելու ենք բանակն ուժեղացնելու քայլերը, մինչև այն դառնա աշխարհում ամենաուժեղը», - ասել է Թուրքիայի ղեկավարը Ստամբուլի ազգային պաշտպանության համալսարանում ելույթի ժամանակ։
 

Էրդողանը նշել է, որ թուրք զինվորականները շարունակում են տարբեր հաջող զորավարժություններ կատարել՝ չնայած անձնակազմի որոշակի սղությանը։ Թուրքիայի զինված ուժերի հզորությունը, ինչպես նա նշեց, դրսևորվում է նաև ահաբեկչության դեմ պայքարում։

Քաղաքականություն