Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ն չի կարողանա միջոցներ հատկացնել. Bloomberg

 Եվրամիությունը չի կարողանա իր բյուջետային պահուստներից միջոցներն օգտագործել հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնման համար: Այս մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։

 

Պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը պետք է գործի դնի ավելի շատ միջոցներ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության «հետեւանքների», ինչպես նաեւ ներքին դժվարությունների եւ գլոբալ ճգնաժամերի «հաղթահարման» համար: Լենարչիչը նշել է, որ Եվրամիությունը քննարկում է մի քանի միջոցներ, թե ինչպես կարելի է օգնություն ցույց տալ, դրանց թվում տրաստային հիմնադրամի կամ «փոխառությունների համատեղ սխեմայի» ստեղծումը՝ համանման այն սխեմային, որ կիրառվեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:

 

«Ինչը, որ հաստատ տարբերակ չէ, ներքին պահուստների որոնումն է ԵՄ-ի բյուջեում, քանի որ դրանք այլեւս գոյություն չունեն»,- ասել է Լենարչիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն