ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանում տղամարդը բենզին է լցրել իր և սիրելիի վրա, ապա հրկիզել
Ռուսաստանում տղամարդը բենզին է լցրել իր և սիրելիի վրա, ապա հրկիզել։
Պատահարը տեղի է ունեցել Շախովսկի շրջանի Մուրիկովո գյուղում՝ առավոտյան ժամը 8-ին։ Հարևանները տեսել են կրակը և շտապօգնություն զանգահարել։ Մինչ շտապօգնությունը ժամանել է 54-ամյա Բեկ Ուսուպովը և 33-ամյա Եկատերինա Վորոնցովան խորը այրվածքներ են ստացել։
Նրանք հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակում։