ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նավահանգստում թունավոր նյութի արտահոսքի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Հորդանանի Աքաբա նավահանգստում թունավոր նյութի արտահոսքի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։ Այս մասին  հայտնել է թագավորության պետական ​​անվտանգության վարչությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Աքաբա նավահանգստում սովորական փոխադրման գործողության ժամանակ ընկել է ինչ-որ թունավոր գազով լցված մեծ պարկ: «Նյութի արտահոսքի հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ 234 մարդ»,- նշվում  է ՌԻԱ Նովոստիից ստացած հաղորդագրության մեջ։
Ներկա պահին մասնագետները վերացնում են միջադեպի հետեւանքները։

Քաղաքականություն