ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ վնասներ է կրել Լարսը. Վրաստանը ժամանակավորապես փակում է ՌԴ-ի հետ սահմանը

Թերեք գետի վարարման հետևանքով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածը փլուզվել է, այդ պատճառով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

 

«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում 80 մետր երկարությամբ հատված է վնասվել: Արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված հաղորդագրության մեջ:

 

Այժմ քայլեր են ձեռնարկվում հարցը սեղմ ժամկետում լուծելու և ճանապարհը վերականգնելու համար։

 

Երկրի ֆինանսների նախարարությունը ևս հայտնել է`  հորդառատ անձրևների պատճառով Վրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը, հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։



 

Քաղաքականություն