ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես տունը նստած՝ ինձ ներքաշեցին այս ամենի մեջ․ ՔՊ-ականը՝ Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, ում եղբոր անունը կապվում է Ապարանում տեղի ունեցած միջադեպի հետ, չի ցանկանում մեկնաբանել այդ խոսակցությունները՝ խորհուրդ տալով սպասել քննչական գործողությունների ավարտին։
«Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին։ Ինչ վերաբերվում է Ապարանի դեպքերին, չեմ ուզում դրա մասին խոսել, գրառում եմ արել։ Հիմա զերծ կմնամ դեպքերի մասին խոսել, թողնում եմ քննչական գործողություններին։ Ես ձեզ ասեմ, որ ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի, որովհետև ինձ համար ևս շատ ցավալի է այդ կորուստը։ Ես տունը նստած՝ ինձ ներքաշեցին այս ամենի մեջ, փորձեցին տալ քաղաքական աստառ։ Ես վստահ եմ, որ եղբորս էլ են կանչելու ու հարցաքննելու։ Այո՛, իմ եղբայրը եղել է այնտեղ, գազալցակայան է եղել, բայց դե գազալցակայան է, բոլորն էլ այնտեղ կարող են լինել», - ասել է նա։
Մանրամասները` տեսանյութում: