
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հսկա շինության քանդման կադրերը

Գործարար Սամսոն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Երևանում քանդվում հսկայական շինություն: Տեսանյութում երևում է, որ միտումնավոր է քանդվում: Նշվում է, որ շենքը գտնվում է «Փեթակ» առևտրի կենտրոնի հարակից տարածքում:
Аuroranews.am-ը կապ հաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարույթուն` հասկանալու, թե արդյոք նախարարությունը տեղեկացված եղել է, որ շինություն է քնադվում: ԱԻՆ-ից նշեցին, որ ոչ ահազանգի տեսքով, ոչ էլ այլ տեղեկություն գերատեսչությունը չի ստացել: