Ուկրաինան «Բայրաքթարներով» հարձակվել է ռուսական գազային աշտարակների վրա. ՌԴ ՊՆ
Զմեինի կղզին գրավելու փորձը կրկին ձախողվել է, և Ուկրաինան որոշել է հարձակվել Սև ծովում ռուսական գազային աշտարակների վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Պարտությունը հակառակորդին ստիպեց հրաժարվել Զմեինի կղզում դեսանտ իջեցնելուց։ Կիևի ռեժիմը նոր արկածախնդրության է դիմել Սև ծովի հյուսիսարևմտյան մասում ռուսական գազ արդյունահանող ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հունիսի 20-ին, ժամը 08։00-ից ՎԿ-1 և Ղրիմ-1 գազի արդյունահանման հարթակները խոցվել են հականավային հրթիռներով և «Բայրաքթար ՏՎ-2 ԱԹՍ–ով։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել ՎԿ-1 հարթակում, և Սև ծովի այս հատվածում էկոլոգիական աղետի վտանգ է առաջացել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 118-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է ստացվում, որ դոլարն էժանանում է, իսկ դիզվառելիքը` թանկանում. ՄՊՀ–ն թվերով ներկայացնում է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է տարբեր հարթակներում վերջերս քննարկվող այն հարցին, թե ինչու դ...
Վերին Լարսում մեքենաների կուտակումների հարցը կկարգավորվի՞. ՊԵԿ-ը ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ տեղեկացնում են, ո...
ՊՆ-ն 5–րդ օրն է՝ լռում է զինծառայողի մահվան մասին. ինչ է ասում ՔԿ-ն. News.am
Պաշտպանության նախարարությունն արդեն հինգերրորդ օրն է՝ հաղորդագրություն չի տարածել հունիսի 18–ին հակառակորդի կողմից...
ԱՀԱԶԱՆԳ. Շաքարային դիաբետով հիվանդներին հատկացվող անվճար դեղը չկա՞. ինչ են ասում պատասխանատուները
Երևանի 17-րդ պոլիկլինիկայում շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված Մետֆորմին դեղորայքը մի քան...