ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի խումբ ուկրաինացի պահեստայիններ զենքերը վայր են դրել և հանձնվել

 Սևերոդոնեցկի արվարձանում` Սիրոտինոյի մերձակայքում, ուկրաինացի 9 պահեստային զենքերը վայր են դրել և հանձնվել` առանց դիմադրություն ցույց տալու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Գերիների խոսքով` նրանց մայիսին զորակոչել են № 3035 զորամաս, որը մինչև 2014 թվականը գտնվում էր Լուգանսկում։

 

Գերի հանձնվածներից երեքը Սևերոդոնեցկից և Ռուբեժնոյեից են, մեկը` պայմանագրային զինծառայող է, մյուսները Լվովի, Տերնոպոլի, Վիննիցայի և Խարկովի մարզերի բնակիչներ են։

Քաղաքականություն