ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձորագետի կիրճը վերածել են աղբավայրի
Սա Ստեփանավանի քաղաքային աղբավայրն ա, հենց Ձորագետի կիրճում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Էդուրադ Քանքանյանը և հրապարակմանը կից ներկայացրել լուսանկար։
«Լուրջ չեմ պատկերացնում՝ ինչ տիպի պետք ա պաշտոնյաները չսիրեն սեփական քաղաքն ու երկիրը, որ որոշում կայացնեն քաղաքի ամենասիրուն ու հարուստ բնություն ունեցող վայրերից մեկը դարձնեն աղբավայր»,- գրել է նա:
Auroranews-ը կապ հաստատեց Ստեփանավանի համայնքապետարանի մամուլի բաժին, որտեղից մեզ ասացին, որ Ձորագետի կիրճի այդ հատվածը աղբավայր է եղել դեռ վաղուց։
Մամուլի բաժնի պատասխանատուն վստահեցրեց, որ չնայած նրան, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը նորընտիր է, ձեռնարկում է տարբեր միջոցներ՝ խնդիրը արագ կարգավորելու համար։
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ աշատանքների մասին է խոսքը՝ մամուլի քարտուղարը խնդրեց դիմել պաշտոնական հարցումով։