ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին. Բաբայան

 Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին:  Այդ դեպքը եղել է ահաբեկչություն, հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը: Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, նշելով, որ կապ չունի՝ երբ, որտեղ, ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա:

 

«Արցախի ճակատագիրը վտանգված է: Եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը: Մենք ունենք բացարձակ հնարավորություն բոլորի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որովհետև մենք ունենք Սփյուռք: Եվ ի դեմս Ադրբեջանի՝ կա երկիր, որտեղ հայատյացությունն ու ահաբեկչությունը պետական քաղաքականություն է, և դա տեսել են նաև ռուս խաղաղապահները, որոնք դարձել են  թիրախը»,-ասաց նա:

 

Դավիթ Բաբայանն ընդգծեց նաև, թե չի պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար կարող է մտածել կամ քայլեր անել, որպեսզի Հայաստանը հայտնվի Ադրբեջանի կազմում:

 

«Ադրբեջանի կազմում մենք ապագա չունենք: Մենք հիմա դե ֆակտո անկախ երկիր ենք և մտածել, որ կարող ենք Ադրբեջանի կազմում լինել,  անընդունելի է»,- շեշտեց Բաբայանը:

 

Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանը ատում է հային, բայց նաև շատ բան ունենք սովորելու նրանցից. համառ ու կազմակերպված ձևով է մոտենում է իր հարցերին:

Քաղաքականություն