ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փոթերի ճակատի Z տառ հիշեցնող սպին հեռացրեք». ռուս պրանկերները Զելենսկու անունից կապվել են Ջոան Ռոուլինգի հետ
Ռուս հայտնի բլոգերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով)` Հարի Փոթերի հեղինակ Ջոան Ռոուլինգի նկատմամբ:
Բլոգերները Զելենսկու անունից կապվել են գրողի հետ և առաջարկել Հարի Փոթերի ճակատին սպի հանել, քանի որ այն նմանվում է Z տառին, փոխարենն առաջարկելով այն փոխարինել ուկրաինական եռաժանիով:
Գրողը, ինչպես երևում է, հավանություն է տվել Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ «ավադա կեդավրա» մակագրված հրթիռների բաց թողնման գաղափարին:
Սա դեռ ամենը չէ, Ռոուլինգը, Ուկրաինային սատարելու համար, սոցցանցում տեղադրել է բլոգերների փոխանցած Rutube ալիքի հղումը: Օրեր են անցել, սակայն հեղինակը չի հասկացել, թե ինչ է կատարվել: Չի հասկացել նաև, որ իր էջում ամրացված հղումը ոչ թե Ուկրաինայի համար հանգանակության համար հղում է, այլ ռուս պրանկերների Rutube ալիքի հղումը:
Հավելենք, որ մարտի վերջին YouTube-ն արգելափակել էր նաև ռուս պրանկերների ալիքը: