ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենակով է, ոտքն էլ գիպսի մեջ. ինչ տեսքով է ՈՒկրաինայի արտգործնախարարը ներկայացել հանդիպմանը

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Կիևում եվրոպացի առաջնորդների հետ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը ներկայացել է հենակով և գիպսով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի ժամանել են Կիև, որտեղ հանդիպում են անցկացնում Զելենսկու հետ։

Զելենսկու Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել եվրոպացի առաջնորդների հետ նրա հանդիպման մասին։ Կադրերում հայտնվել է նաև Ուկրաինայի արտգործնախարարը, որը հենակով է, իսկ մի ոտքը գիպսի մեջ է։

Քաղաքականություն