ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձրացվել է Երևանի ամենաբարձր դրոշաձողով եռագույնը
ՀՀ դրոշի մասին գործող օրենքի ընդունման օրը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարարանային տնտեսության տարածքում բարձրացվել է Երևանի ամենաբարձր դրոշաձողով եռագույնը։ Այս մասին հայտում է Երևանի Քաղաքապետարանի լրատվության բաժինը։
«Դրոշաձողի բարձրությունը 33 մետր է, այն ունի նաև շանթարգելի գործառույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։