ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ռուսներին տեղափոխող ինքնաթիռները պետք է կործանվեն». կպչուն պիտակներ` ինքնաթիռներում

 Հանրահայտ ավիաընկերությունների ինքնաթիռներում հայտնվել են հակառուսական կոչերով կպչուն պիտակներ: Այս մասին գրում է Readovka թելեգրամյան ալիքը:

 

Սոցցանցերի օգտատերերը կադրեր են տարածում տարբեր միջազգային ընկերությունների ինքնաթիռներից: Օդանավի զուգարանի սենյակների աչքի ընկնող վայրերում փակցված են քաղաքական կպչուն պիտակներ՝ հակառուսական կոչերով։ Դրանց վրա, մասնավորապես, գրված է՝ ռուսներին տեղափոխող ինքնաթիռները պետք է կործանվեն («Planes with Russians must crash»):

Կպչուն պիտակները նկատվել են Lufthansa-ի, Turkish Airlines-ի, Bangkok Airways-ի և Emirates-ի ինքնաթիռներում։

Քաղաքականություն