ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեռով-ոտով չխոսես, արա՛»․ լարված իրավիճակ` ցուցարարի և ոստիկանների միջև

 Ընդդիմադիրները երթով հասել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ, ինչպես նախատեսված է, այսօր 19:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիպլոմներ է բաժանելու ուսանողներին: Ընդդիմադիրների ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց: Ցուցարարներից մեկըմ, դիմելով ոստիկաններին, բղավեց` «Ձեռով-ոտով չխոսես, արա՛»: 

 

Ինչպես արդեն հայտնեցինք, այսօր 19:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օպերայի շենքում դիպլոմներ է բաժանելու ուսանողներին: Վարդևանյանը նշեց, որ իրենք այդ ընթացքում Օպերայի բակում ակցիա են իրականացնելու:

 

Վարդեւանյանն ասաց. «Ինձ թվում է՝ հետաքրքիր տեսարան կարող է եւ լինել: Եկեք, սպասենք, տեսնենք»:

Քաղաքականություն