ՀՀ ԱԳՆ-ն՝ Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգը մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար հայտարարությունը:
Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Ֆինլանդիայի նախագահը Պուտինի խոսքերից հետո չեղարկել է Շվեդիայի թագավորի հետ ընթրիքը
Հունիսի 9-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն անսպասելիորեն չեղարկել է Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի հետ նախատե...
Մի բան չեմ հասկանում, լավ, ուղեղը թափած, բայց այդքա՞ն թափած. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամ...
Որ դեպքում Ռուսաստանից կհանվեն պատժամիջոցները. Գերմանիայի կանցլերը պայմաններ է նշել
Գերմանիան անվանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները: Ինչպես գրում է ТАСС-ը՝ կանցլեր Օլաֆ Շոլցը Սերբիա...
Պենտագոնը հաստատել է Ուկրաինայի կենսալաբորատորիաների հետ համագործակցությունը
ԱՄՆ-ը վերջին 20 տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայի կենսաբանական հետազոտությունների կենտրոններին, սա...