ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերպեսի պատճառով չեղարկել է այցը Գերմանիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցը Բեռլին, որը պետք է կայանար այսօր, չեղարկվել է:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ անսպասելիորեն չեղարկել է այցը Բեռլին», - ասվում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Reuters-ը, հղում անելով ՆԱՏՕ-ի անանուն ներկայացուցչին, բացատրել է Ստոլտենբերգ այցի չեղարկումը: Պատճառն այն է, որ նրա մոտ ախտորոշվել է գոտևորող հերպես։

Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պետք է հանդիպեր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հետ։

Գործակալության տվյալներով՝ Ստոլտենբերգի մոտ կարող էին ախտանիշեր առաջանալ՝ կապված կորոնավիրուսի հետևանքների հետ։

Գոտևորող հերպեսը վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է ուժեղ ցավերով, մաշկի վրա ցանով:

Քաղաքականություն