Մեկնարկել են Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները․ քննարկման թեման հայտնի է
Այսօր Անկարայում սկսվել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև բանակցությունները, հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ ՌԴ ԱԳՆ-ի նախօրեին հայտնել էր, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները։
«Նախարար Լավրովը ժամանել է Չավուշօղլուի հետ բանակցությունների, բանակցությունները սկսվել են»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում, նախարարների բանակցություններից հետո ժամը 11:50-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով) սպասվում է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։






























