Լավրովը գնահատել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հեռանկարները
Նախ անհրաժեշտ է վերսկսել ռուսական և ուկրաինական բանակցային թիմերի աշխատանքը, և այս համատեքստում գնդակը Կիևի կողմն է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հեռանկարները։
«Զելենսկին հանդիպում է ցանկանում հանուն հանդիպման: Մենք ելնում ենք նրանից, որ նախ անհրաժեշտ է, որ բանակցող թիմերը վերսկսեն աշխատանքը. գնդակը գրեթե ուկրաինացիների կողմն է»,- լրագրողներին ասել է Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։






























