
Ուկրաինայում կձևավորվի ապակոմունիզացման և ապառուսականացման խուրհուրդ

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը նախաձեռնել է խորհրդատվական մարմնի ձևավորում, որը կզբաղվի ապակոմունիզացիայի և ապառուսականացման հարցերով, գրում է ТАСС-ը:
«Մենք հանրային քննարկումներ ենք անցկացրել և նախաձեռնել ենք խորհրդատվական մարմնի ստեղծում՝ Մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությանն առընթեր խորհուրդ և Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտ, որը կզբաղվի ապառուսականացման, ապակոմունիզացիայի և ապագաղութացման հարցերով»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ այդ գործընթացները պետք է «ընթանան քաղաքակիրթ ճանապարհով»։
Այժմ տեղական իշխանությունները նոր մարմնի հետ կհամակարգեն հուշարձանների և այլ օբյեկտների ապամոնտաժումը։
«Տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակության հետ երկխոսելով, պետք է ընդհանուր որոշման գան խորհրդային անցյալի հուշարձանների և այլ օբյեկտների ապամոնտաժման կամ փոխանցման վերաբերյալ և հետագայում համաձայնեցնեն այն Խորհրդի հետ»,- ասվում է ուղերձում։